Եթե դուք միսը սառեցնում եք, կարդացեք ՍԱ. շատերն են թույլ են տալիս այս սխալը առանց իմանալու

Աղացած մսից ուտեստներ պատրաստում են գրեթե բոլոր ընտանիքներում:  Շատ հաճախ  տնտեսուհիները  սառեցնում են աղացած միսը: Բայց  այս հարցում պետք է զգույշ լինել, որովհետև  մսի սառեցման կանոնները խախտելու դեպքում վտանգվում է այն օգտագործողների առողջությունը:

Նախ, երբեք մի գնեք արդեն պատրաստի աղացած միս, որը դրված է ցուցափեղկում,  գնեք միայն  այն դեպքում, երբ աղում են ձեր աչքերի առջև:  Ընտրեք ձեզ դուր եկած կտորը և եթե չեք ցանկանում  տանը աղալ, խնդրեք, թող դա անեն խանութում:

Եթե դուք սառեցրել եք օրինակ 1 կգ աղացած միս,  և հալեցնելուց հետո օգտագործում եք ասենք ընդամենը 500 գր,  մնացած մասը կարող եք լցնել աղբամանը, որովհետև  չօգտագործված մասում  ի հայտ են գալիս միկրոբներ: Կրկնակի սառեցումը դրանք չի վերացնում, բացի այդ  այդ մսից պատրաստված ուտեստը  համեղ չի ստացվի:

Գնված միսը բաժանել մասերի, տեղավորել  սառեցման համար նախատեսված  փաթեթներում: Այնպես լցրեք, որ  փաթեթի մեջ օդ չմնա:

Փաթեթի վրա նշեք ամսաթիվը,  դա հարմար է, քանի որ կիմանաք, թե որ փաթեթը պետք է առաջինը օգտագործել:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo