երիտասարդը նկուղը վերածել է լյուքս համարի՝ ծեր ծնողների համար. միայն տեսնեք, թե ինչպիսին է այն

Բոլորս էլ հասկանում ենք, թե որքան դժվար է մարդկանց համար՝ ծերության օրոք: Հատկպաես, երբ տարիքը մոտենում է 90 տարեկանին, կան նաև լուրջ առողջական խնդիրներ: Այս ամենը գիտակցում էր Շոն անունով երիտասարդը: Նրա ծնողներն արդեն 87 տարեկան էին: Սակայն Բոննին և Ջորջն առաջվա պես սիրում էին միմյանց: Տարեց զույգը չէր ցանկանում կախված լինել երեխաներից, բայց և չէին էլ կարող ինքնուրույն ապրել. երկուսին էլ բժշկական խնամք էր հարկավոր:

Նման դեպքերում երեխաները հաճախ են տանում ծնողներին ծերանոց, որտեղ տարեցները կարող են ստանալ որակյալ բժշկական օգնություն: Սակայն Շոնը կտրականապես դեմ էր՝ ծնողներին այնտեղ տանելուն:

Այդ ժամանակ տղան որոշեց, որ ծնողներին պետք է գտնել այնպիսի տուն, որը շատ մոտ կլինի իրեն: Երկար որոնումներից և հարմար տարբերակ չգտնելուց հետո՝ որոշում կայացվեց. նկուղը պետք է վերածել հարմարավետ կացարանի՝ ծնողների համար:

Շոնն առանց զղջալու նկուղից հանեց ամեն ինչ. բիլյարդի սեղանը, կարաոկեն: Դա առաջ եղել է իրենց հանգստի սենյակը: Երիտասարդը գնեց գեղեցիկ կահույք և ամեն անհրաժեշտ բան, որպիսի ծնողները ոչ մի բանի կարիք չունենան:

Երբ ծնողները տեսան իրենց նոր տունը, չկարողացան զսպել արցունքները: Այժմ նրանք հստակ գիտակցում են, որ միայնակ չեն: Բացի այդ, վերջապես կարող են առանձին ապրել՝ երեխաներին չհոգնեցնելով:

Շոնն այս կերպ ապացուցեց, որ ցանկացած իրավիճակից էլ հնարավոր է ելք գտնել