Barev brat. թուրքերի մասնակցությամբ ցեղասպանությունը դատապարտող հոլովակը ցնցում է համացանցը.մանրամասներ

Երեկ գիշերվանից Ֆեյսբուքի հայկական տիրույթի օգտատերերին ուղարկվում է Հայոց ցեղասպանության կապակցությամբ նկարահանված տեսահոլովակ, որն ուղեկցվում է հետևյալ լատինատառ գրությամբ․

«Բարև բրատ, տարածել ու լայքել ա պետք, եթե դժվար չի թող հենց իմ սայթիցտարածեն ու ծանոթներիդ էլ ասա»։

Այս պահին այդ տեսահոլովակն ունի 15 հազար հավանում և 17 հազար կիսում։ Դիտումներն ու հավանումներն ավելանում են րոպեների ընթացքում։

Տեսահոլովակի հեղինակները Չելյաբինսկի համալսարաններից մեկի հայ ուսանողներն են։

Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսահոլովակ են նկարել, որտեղ աշխարհի տարբեր երկրների ուսանողները ֆլեշ մոբ են անում՝ դատապարտելով Հայոց ցեղասպանությունը։ Դատապարտողների թվում նաև թուրք երիտասարդներ են։