Կզարմանաք,երբ իմանաք թե ում չի ընդունել իր տուն Մանվել Գրիգորյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ակնալճի իր առանձնատանը գտնվող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին տեսակցելու ցանկություն են հայտնում բազմաթիվ հանրապետականներ, սակայն վերջինս նրանց սկզբունքորեն չի ընդունում։ «Իրեն չեմ հարցրել՝ ուղղակի տեսել եմ, որ իրենց չի ընդունում»,- ասաց մեր զրուցակիցը։ Իսկ հարցին, թե զանգահարող հանրապետականներն ովքե՞ր են, ասաց՝ «մինչև ամենաբարձր»։

 Շատերն էլ ոչ թե անձամբ են զանգել, այլ միջնորդավորված, սակայն Մանվել Գրիգորյանն ասել է՝ լավ չեմ։

Ինչ վերաբերում է երկրապահներին, ապա նրանց Մանվելը չի մերժում ու այս ընթացքում, ըստ մեր զրուցակցի, ահագին մարդ է եկել, այնքան, որ մեր զրուցակիցը զարմացել էր։ «Արա Կետիկյան, տարածքայիններից շատերը՝ Արմավիրից Աշոտը, Կենտրոնի նախագահը, (ԵԿՄ) Դավթաշենի, Շիրակի մարզի նախագահը, Շիրակի Յուրան»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Ըստ որում, այս այցելությունները կոնֆիդենցիալ չեն, Մանվել Գրիգորյանին այցելողներն էլ որևէ բան չեն ուզում թաքցնել, քանի որ ոստիկանությունը 24 ժամ Մանվել Գրիգորյանի առանձնատան մոտ հսկողություն է իրականացնում։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին նորից կալանավորելու պահանջով բողոքի ակցիաներ անողները անընդհատ հայտարարում են, որ Մանվել Գրիգորյանը ստում է իր առողջության վերաբերյալ, որ խղճահարություն հարուցի։ Մեր զրուցակիցը, որ արեդեն 1-2 անգամ եղել է նրա մոտ, ու թեպետ Գրիգորյանը փորձել է ցույց տալ, որ լավ է, «դուխն» էլ տեղը, բայց 25 րոպե հետո ուղղակի սկսել է շնչահեղձ լինել։
Ինչ վերաբերում է քաղցկեղի տարածմանը, ապա ասաց, որ եթե օնկոմարկերներով նախկինում եղել է 2, ապա հիմա հասել է 4-ի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

աղբյուր